Արաղչին Ռուսաստանի ԱԳ նախարարի ներկայացուցչի հետ քննարկել է վերջին զարգացումները Հարավային Կովկասում

1 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թեհրանում ընդունել է Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական Mehr լրատվական գործակալությունը, քննարկման առանցքում եղել են վերջին զարգացումները Հարավային Կովկասում։ 

Արաղչին շեշտել է երկու երկրների միջև խորհրդակցություններն ու համագործակցությունը շարունակելու ու ամրապնդելու անհրաժեշտությունը՝ պաշտպանելու ընդհանուր շահերը։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին աջակցելու հարցում Իրանի սկզբունքային դիրքորոշմանը՝ Արաղչին ընդգծել է տարածաշրջանում խնդիրների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրները լուծելու հարցում տարածաշրջանային մեխանիզմների, ինչպիսին է 3+3 ձևաչափը, կարողություններն օգտագործելու կարևորությունը՝ հանուն Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման։

Իգոր Խովաևն իր հերթին ներկայացրել է Ռուսաստանի դիվանագիտական ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատման ուղղությամբ և շեշտել Թեհրանի և Մոսկվայի միջև սերտ փոխգործակցության, շարունակական խորհրդակցությունների և համակարգման կարևորությունը:

 

Հայերեն English Español فارسی Français Русский

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել