Երևանի քաղաքապետարանում քննարկվել են ներառական հասարակություն ունենալու գործընթացին վերաբերող մի շարք հարցեր
1 րոպեի ընթերցում

Առավել ներառական հասարակություն ունենալու գործընթացին համալիր աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը գործընկեր կազմակերպությունների հետ հանդիպում- քննարկում է ունեցել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Քննարկման ընթացքում ներկայացվել են Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվող առաջնահերթությունները սոցիալական աջակցության ծրագրերի ապահովման բնագավառում, որպեսզի յուրաքանչյուր երևանցի ստանա հասանելի և արդյունավետ ծառայություններ և դառնա հասարակության լիիրավ անդամ։
Կարդացեք հոդվածը` Español