Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին 1Lurer.am-ին ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 12-15-ը ներառյալ գտնվում է արձակուրդում։
Նիստի ընթացքում քննարկվելու են կլիմայական օրակարգի կարգավորման մոտեցումները, ինչպես նաև 2024-2026թթ. ԵԱՏՄ անդամ պետությունների համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման հիմնական ուղղություններն ու միջոցառումների ծրագրի արդիականացումը և դեղերի ընդհանուր շուկաների զարգացման հայեցակարգի համաձայնեցումը:
Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել էին, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին կմասնակցի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։