Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատումը կարևոր ձեռքբերում է միջազգային դիվանագիտության համար. ԱՄՆ պետքարտուղարություն

3 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև հռչակագրի ստորագրումը կարևոր ձեռքբերում է միջազգային դիվանագիտության համար, որին կարողացավ հասնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ 

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակումը վերահաստատել է այն, որ նախագահ Թրամփն իսկապես խաղաղության նախագահ է։ Անցյալ շաբաթ նա Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին հյուրընկալեց Սպիտակ տանը, որտեղ նրանք ստորագրեցին խաղաղության պատմական համատեղ հռչակագիր՝ տասնամյակներ տևած ծանր հակամարտությունից և մեծ թվով մարդկային կորուստներից հետո, ինչը միջազգային դիվանագիտության համար նշանակալի նվաճում է և բռնության դադարեցում, որը միայն նախագահ Թրամփը կարող էր իրականացնել», - հայտարարել է Պետքարտուղարության խոսնակը։

Բրյուսը հիշեցրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Իլհամ Ալիևն օգոստոսի 8-ին նաև երկկողմ տնտեսական համաձայնագրեր են ստորագրել Միացյալ Նահանգների հետ՝ «բացելով Հարավային Կովկասի տարածաշրջանի մեծ ներուժը առևտրի, տարանցման, էներգետիկայի, ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների ոլորտներում և ստեղծելով նոր հնարավորություններ ամերիկյան ժողովրդի և ամերիկյան բիզնեսի համար»։

Պետքարտուղարության ներկայացուցչին նաև խնդրել են մեկնաբանել Իրանից և Ռուսաստանից հնչող հայտարարությունները, որոնք «չեն աջակցում խաղաղության այս պլանին»։

«Աշխարհը գիտի, որ նախագահ Թրամփին պետք է լուրջ ընդունել։ Այդ պայմանավորվածությունը, այս համաձայնագիրը կարևոր է նրա համար։ Նրանք (խմբ.՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները) Սպիտակ տանն էին։ Սա կարևոր է վարչակազմի համար։ Սա կարևոր է աշխարհի համար», - նշել է Թեմի Բրյուսը։

Նա շեշտել է, որ ինչպես եվրոպացիները, ֆրանսիացիները, այնպես էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նույնիսկ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը փորձել են լուծել տասնամյակներ տևած հակամարտությունը, սակայն «միայն նախագահ Թրամփն է կարողացել այս երկու երկրներին հաջողությամբ բերել այս պատմական խաղաղությանը»։

«Այնպես որ, կարծում եմ՝ աշխարհը գիտի, որ նա հանձնառու է երկրների միջև երկարատև, կայուն խաղաղությանը՝ անկախ նրանից, թե որքան են տևել հակամարտությունները կամ թշնամանքը», - ասել է խոսնակը՝ հավելելով, որ Թրամփը կանի այն ամենն, ինչ անհրաժեշտ է պատերազմները դադարեցնելու համար։

Հայերեն العربية English Español فارسی Français Русский Türkçe 中文

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել