Մերձավոր Արևելք

Նորվեգիան պատրաստ է ՄՔԴ-ի հրամանով ձերբակալել Նեթանյահուին նրա այցի դեպքում

2 րոպեի ընթերցում

Նորվեգիան պատրաստ է ՄՔԴ-ի հրամանով ձերբակալել Նեթանյահուին նրա այցի դեպքում

Նորվեգիան դատապարտում է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում և կկատարի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) ձերբակալման հրամանը, եթե նա ժամանի թագավորություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Նորվեգիայի արտաքին գործերի փոխնախարար Անդրեաս Մոցֆելդտ Կրավիկը Al Jazeera-ին տված հարցազրույցում:

«Իսրայելի գործողությունները միանգամայն անընդունելի են: Մենք տեսանք դպրոցներ, հիվանդանոցներ, լրագրողների, որոնք ենթարկվում են հարվածների», - նշել է դիվանագետը՝ խոսելով պաղեստինյան անկլավում տիրող իրադրության մասին: 

Նա ընդգծել է, որ Նորվեգիայի կառավարությունն իրազեկ է Նեթանյահուի ձերբակալման վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի վճռի մասին և «կկատարի այդ հրամանը, եթե նա ոտք դնի Նորվեգիայի հողի վրա»: 

Կրավիկը հիշեցրել է, որ թագավորությունը մի շարք այլ երկրների հետ միասին պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչի և ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրի դեմ:

2024 թ. նոյեմբերին Միջազգային քրեական դատարանը ձերբակալման հրամաններ է տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի նկատմամբ՝ Պաղեստինի տարածքում կատարված ենթադրյալ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում