Ադրբեջան

Նրանք հիմա իմ լավ ընկերներն են. Թրամփն անդրադարձել է Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպմանը

1 րոպեի ընթերցում

Նրանք հիմա իմ լավ ընկերներն են. Թրամփն անդրադարձել է Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անվանել է «մեծ առաջնորդներ» և իր «լավ ընկերներ»՝ ևս մեկ անգամ անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի հետ տեղի ունեցած հանդիպմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել իր Truth Social հարթակում։ 

«Մեծ պատիվ էր լինել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, երբ մենք ստորագրեցինք խաղաղության պայմանագիր տասնամյակներ տևած պատերազմից և մահից հետո։ Նրանք երկու հրաշալի մարդիկ են և մեծ առաջնորդներ։ Նրանք հիմա իմ լավ ընկերներն են», - գրել է Սպիտակ տան ղեկավարը։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ ստորագրվել է եռակողմ հռչակագիր, այնուհետև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում