Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը հուսալի եւ տեւական խաղաղություն հաստատելու ամուր հիմք է. Նիկոլ Փաշինյան
1 րոպեի ընթերցում

Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը հուսալի եւ տևական խաղաղություն հաստատելու ամուր հիմք է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԳՆ-ի կողմից համաձայնագրի տեքստի հրապարակումից հետո «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ահա եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի տեքստը, որը նախաստորագրվեց Վաշինգտոնում։ Այս Համաձայնագիրը հուսալի եւ տեւական խաղաղություն հաստատելու ամուր հիմք է, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնության արդյունք, որն արտահայտում է երկու երկրների հավասարակշռված շահերը»,- գրել է Փաշինյանը։