Միացյալ Թագավորության ԱԳ նախարարը շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության ուղղությամբ առաջընթացի համար
1 րոպեի ընթերցում

Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում ձեռնարկված համարձակ քայլերի համար՝ միտված խաղաղությանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դեյվիդ Լեմին այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում խաղաղության ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերի համար։ Գնահատում եմ ԱՄՆ նախագահի դերն այս առաջընթացն ապահովելու հարցում։ Ինչպես ես ասել եմ Ջեյ Դի Վենսին (խմբ՝ ԱՄՆ փոխնախագահ) Միացյալ Թագավորությունը պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանը, քանի որ երկու կողմերն էլ կատարում են իրենց պարտավորությունները»,-գրել է Լեմին։
Շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում խաղաղության ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերի համար։ Գնահատում ենք ԱՄՆ նախագահի դերը այս առաջընթացում և պատրաստ ենք աջակցել խաղաղությանը Հարավային Կովկասում։ https://t.co/RNS70C5o1f
— UK in Armenia 🇬🇧 (@UKinArmenia) August 9, 2025