Քաղաքականություն

Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, ինչն էական քայլ է դեպի վերջնական ստորագրում. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Ադրբեջանը  նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, ինչն էական քայլ է դեպի վերջնական ստորագրում. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ստորագրած հռչակագրով Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետը շեշտել է, որ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն առանցքային իրադարձություն է և շատ էական քայլ դեպի վերջնական ստորագրում և վավերացում։ 

«Ընդհանրապես հռչակագիրը նրա մասին է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվում է խաղաղություն։ Հռչակագրում հստակ գրված է, որ մենք փակում ենք թշնամանքի էջը, բացառում ենք ուժի կիրառումը և հարաբերությունները կառուցում ենք ՄԱԿ-ի կանոնադրության, Ալմաթիի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է, որ Խորհրդային Հայաստանի տարածքը ճշգտրի նույնական է Հայաստանի Հանրապետության տարածքի հետ, Խորհրդային Ադրբեջանի տարածքը ճշգրիտ նույնական է Ադրբեջանի Հանրապետության տարածքի հետ։ Մենք փոխադարձաբար ճանաչում ենք միմյանց անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը, և հաստատվում է խաղաղություն»,- ասել է ՀՀ վարչապետը։ 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում