Քաղաքականություն

Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը համատեղ հռչակագիր ստորագրեցին «Թրամփի ուղու» վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը համատեղ հռչակագիր ստորագրեցին «Թրամփի ուղու» վերաբերյալ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հռչակագիր ստորագրեցին «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» համար (Trump Route for International Peace and Prosperity)․ այն հայտնի կլինի TRIPP հապավմամբ։  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Վաշինգտոնից, ՀՀ վարչապետը, ԱՄՆ նախագահն ու Ադրբեջանի նախագահը համատեղ հռչակագիրը ստորագրեցին օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած եռակողմ հանդիպումից հետո։ 

Նշվեց, որ ԱՄՆ նախագահը կստորագրի որպես վկա, իսկ ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը, ստորագրելով փաստաթուղթը, կհաստատեն իրենց ուղին դեպի խաղաղություն, բարեկեցություն և կայունություն։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում