Քաղաքականություն

Սպիտակ տանը կայացել է Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի երկկողմ հանդիպումը. ստորագրվել են փաստաթղթեր

1 րոպեի ընթերցում

Սպիտակ տանը կայացել է Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի երկկողմ հանդիպումը. ստորագրվել են փաստաթղթեր

Սպիտակ տանը կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի երկկողմ հանդիպումը։ 

Հանդիպմանը, ի թիվս այլ թեմաների, քննարկվել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման, Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործըթացի վերաբերյալ հարցեր: Հանդիպման արդյունքներով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրում:

Այս մասին Վաշինգտոնից հայտնել է «Արմենպրես»-ի թղթակիցը։ 

Ընթանում է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը, որին կհաջորդի եռակողմ հանդիպումը՝ ՀՀ վարչապետի, ԱՄՆ և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում