Սպիտակ տնից մանրամասներ են հայտնել Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման օրակարգի վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կընդունի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, որտեղ նրանք ավարտին կհասցնեն խաղաղության համաձայնագրի աշխատանքները, որը Միացյալ Նահանգներին բացառիկ հնարավորություն կտա Հարավային Կովկասում կարևորագույն տարանցիկ երթուղի զարգացնել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է CNN-ը, այս մասին Աննա Քելլին ասել է լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ երթուղին կկոչվի Թրամփի անունով։

«Սա կապահովի երկու երկրների միջև անարգել տեղաշարժ՝ հարգելով Հայաստանի և նրա ժողովրդի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», - ասել է Քելլին՝ հավելելով, որ այն կկոչվի «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղի» (TRIPP) և կծառայի որպես ենթակառուցվածքային կարևոր օղակ։

Նախագիծը գործելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում։ Սպիտակ տան մամուլի խոսնակի տեղակալը հայտնել է, որ աշխատանքային խմբերն անմիջապես կսկսեն աշխատանքը՝ առաջիկա ամիսներին ճանապարհային քարտեզի դրույթները լիարժեք իրականացնելու համար։ 

«Ապահովելով խաղաղության այս ուղին՝ մենք բացահայտում ենք Հարավային Կովկասի տարածաշրջանի առևտրի, տարանցման և էներգետիկ հոսքերի հսկայական ներուժը», - հավելել է նա։

«Նախագահ Թրամփը կստորագրի համաձայնագրեր և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, որոնք կբացեն նոր հնարավորություններ յուրաքանչյուր երկրի և տարածաշրջանի հետ մեր հարաբերությունների համար՝ միաժամանակ օգուտ բերելով ամերիկյան բիզնեսին», - ներկայացրել է Քելլին։

Հաջորդ շաբաթ նախատեսվում է սկսել պաշտոնական բանակցություններ այն մասին, թե որ ամերիկյան կառույցները կկառավարեն տարանցիկ ճանապարհը։

«Նախագահ Թրամփն այսօր կստորագրի հրահանգ, որով կստեղծվի բանակցային խումբ», - ասել է պաշտոնյան։

«Երեկ առավոտյան հայտարարությունից հետո ես ինը տարբեր զանգեր ստացա օպերատորներից։ Ես ուրախ էի տեսնել երեք տարբեր ամերիկյան օպերատորների», - ավելացրել է նա։

Հայերեն العربية English Español فارسی Français 中文

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում