Ադրբեջան

Վաշինգտոնում եռակողմ հանդիպմանն ընդառաջ Արարատ Միրզոյանը գրառում է կատարել

1 րոպեի ընթերցում

Վաշինգտոնում եռակողմ հանդիպմանն ընդառաջ Արարատ Միրզոյանը գրառում է կատարել

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում ՀՀ վարչապետի, ԱՄՆ և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանն ընդառաջ, գրառում է կատարել Ֆեյսբուքում։

«Հայաստանի Հանրապետության համար։  Ներկայի ու ապագայի համար։ Ձե'ր համար, երեխեք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Միրզոյանը։

Նշենք, որ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում չէր կատարել 2020 թվականից հետո։ 

Միրզոյանը ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում գտնվում է Վաշինգտոնում, որտեղ օգոստոսի 8-ին կկայանա եռակողմ հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում