Ռուսաստան

Սի Ծինփինը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

1 րոպեի ընթերցում

Սի Ծինփինը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում բարձր են գնահատել երկու երկրի միջև ռազմավարական փոխգործակցության մակարդակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

«Երկու երկրի ղեկավարները բարձր են գնահատել Չինաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական վստահության և ռազմավարական փոխգործակցության բարձր մակարդակը, միաձայն համաձայնել են համատեղ առաջ մղել երկու երկրի միջև հարաբերությունները դեպի ավելի մեծ զարգացում», - հաղորդել է լրատվամիջոցը։

Սի Ծինփինը հայտարարել է, որ  Չինաստանն ուրախ է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պահպանում են կապերը և բարելավում հարաբերությունները: 

Սի Ծինփինը ներկայացրել է չինական կողմի սկզբունքային դիրքորոշումը և ընդգծել, որ բարդ խնդիրները չունեն պարզ լուծումներ: 

«Անկախ իրադրության փոփոխություններից՝ Չինաստանը կպահպանի հետևողական դիրքորոշումը և համառորեն կնպաստի հաշտեցմանն ու բանակցություններին», - մեջբերել է Սի Ծինփինի խոսքը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում