Քաղաքականություն

Ռուբիոն հույս է հայտնել, որ Վաշինգտոնում սկիզբ կդրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին

2 րոպեի ընթերցում

Ռուբիոն հույս է հայտնել, որ Վաշինգտոնում սկիզբ կդրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս է հայտնել, որ Հայաստանը և Ադրբեջանն օգոստոսի 8-ին կստորագրեն համաձայնագիր, որը սկիզբ կդնի երկու երկրի միջև խաղաղության պայմանագրին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է EWTN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Նախագահը հանձնառու է խաղաղությանը և հանձնառու է լինել խաղաղության նախագահ։ Եվ այսպես, մենք տեսանք, որ երբ Հնդկաստանն ու Պակիստանը պատերազմի մեջ մտան, մենք ուղղակիորեն ներգրավվեցինք, և նախագահը կարողացավ հասնել խաղաղության։ Ավելի վերջերս՝ Կամբոջայի և Թաիլանդի դեպքը, Ադրբեջանն ու Հայաստանը…. հուսով եմ՝ այս ուրբաթ օրը մենք կստորագրենք համաձայնագիր և սկիզբ կդնենք այնտեղ խաղաղության պայմանագրին։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն-Ռուանդա՝ 30-ամյա պատերազմ, 7 միլիոն զոհ. մենք կարողացանք նրանց այստեղ բերել՝ այն ստորագրելու համար», - ասել է Ռուբիոն։

Նա հավելել է, որ խաղաղությունը հավերժ չէ, հարկավոր է աշխատանք տանել և պահպանել այն։ 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան կողմը բավական երկար համագործակցել է Հայաստանի և Ադրբեջանի հետ, ինչի շնորհիվ հնարավոր է եղել հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև «պատմական» խաղաղության կնքման, որը տեղի կունենա օգոստոսի 8-ին Սպիտակ տանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում