Ադրբեջան

Ադրբեջանն ու ԱՄՆ-ն կստեղծեն ռազմավարական աշխատանքային խումբ՝ երեք ոլորտներում համագործակցության համար

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանն ու ԱՄՆ-ն կստեղծեն ռազմավարական աշխատանքային խումբ՝ երեք ոլորտներում համագործակցության համար

Ադրբեջանը և Միացյալ Նահանգները կստորագրեն ռազմավարական գործընկերության կանոնադրությունը մշակելու համար ռազմավարական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ փաստաթուղթը կստորագրվի Վաշինգտոնում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատանքային այցի ընթացքում։ 

Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերությունը կներառի երեք ոլորտ՝ տարածաշրջանային կապ՝  ներառյալ էներգետիկան, առևտուրը և տարանցումը, ներդրումներ՝ ներառյալ արհեստական բանականությունը և թվային ենթակառուցվածքները, անվտանգության ոլորտում համագործակցություն՝ ներառյալ պաշտպանական ոլորտում վաճառքները և ահաբեկչության դեմ պայքարը։  

Ռազմավարական աշխատանքային խումբը կանդրադառնա այնպիսի կարևոր հարցերի, ինչպիսիք են տարածաշրջանային կապի ենթակառուցվածքների ընդլայնումը և էներգետիկայի ոլորտում ներդրումները, տարածաշրջանային տնտեսական և առևտրային համագործակցության խթանումը և արհեստական բանականության զարգացումը։ «ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությունը նշանակում է ամերիկյան տեխնոլոգիաների և ներդրումների ներգրավում մեր երկիր, ինչպես նաև ԱՄՆ տնտեսական ակտիվություն», - ասել է գործակալության աղբյուրը։

Իլհամ Ալիևը աշխատանքային այցով գտնվում է Միացյալ Նահանգներում։ Ադրբեջանի նախագահը օգոստոսի 8-ին հանդիպելու է  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Վաշինգտոնում կայանալու է նաև Հայաստանի վարչապետի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։ 

Կարդացեք հոդվածը` العربيةქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում