Հարավային Կովկասում տարանցիկ ճանապարհը կշահագործվի Հայաստանի օրենսդրության շրջանակներում. Reuters

2 րոպեի ընթերցում

Reuters գործակալությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայանալիք եռակողմ հանդիպման օրակարգից։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը, վկայակոչելով իրազեկ աղբյուրների, գրել է, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայանալիք հանդիպման ընթացքում կստորագրվի խաղաղության շուրջ շրջանակային փաստաթուղթ, որով ԱՄՆ-ն կստանա Հարավային Կովկասով ռազմավարական տարանցիկ միջանցքի զարգացման բացառիկ իրավունքներ։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ այդ ճանապարհը կկառավարվի Հայաստանի օրենսդրության շրջանակներում։ 

Պաշտոնյաները, որոնց անունները չեն նշվում, գործակալությանը հայտնել են, որ փաստաթղթով Հայաստանը նախատեսում է Միացյալ Նահանգներին տրամադրել բացառիկ հատուկ զարգացման երկարաժամկետ իրավունքներ տարանցիկ միջանցքի նկատմամբ, որը կկոչվի «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (Trump Route for International Peace and Prosperity) և հայտնի կլինի TRIPP հապավմամբ։ 

Երթուղին, ըստ պաշտոնյաների, կգործարկվի Հայաստանի օրենսդրության համաձայն, իսկ Միացյալ Նահանգները հողը ենթավարձակալության կհանձնի որևէ կոնսորցիումի՝ ենթակառուցվածքների և կառավարման համար։

Պաշտոնյաներից մեկը նշել է, որ առևտրային միջոցներով այս քայլը կբացի տարածաշրջանը և կկանխի հետագա ռազմական գործողությունները։

Հայերեն العربية English فارسی Français ქართული Русский 中文

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը