Ռուսաստան

Պուտինը հնարավոր է համարել Զելենսկու հետ հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Պուտինը հնարավոր է համարել Զելենսկու հետ հանդիպումը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դեմ չէ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպմանը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Միևնույն ժամանակ Պուտինը նշել է, որ այդ շփումների համար անհրաժեշտ է ստեղծել պայմաններ: 

«Ես արդեն բազմիցս ասել եմ, որ ես, ընդհանուր առմամբ, դեմ ոչինչ չունեմ, դա հնարավոր է: Բայց դրա համար պետք է ստեղծված լինեն որոշակի պայմաններ: Իսկ մինչև այդ պայմանների ստեղծումը, ցավոք, առայժմ շատ հեռու է», - նշել է ՌԴ ղեկավարը լրագրողների հետ զրույցում, որը նվիրված էր Կրեմլում ԱՄԷ նախագահ Մուհամմադ բեն Զայեդ Ալ Նահյանի հետ հանդիպման արդյունքներին։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում