Միացյալ Նահանգներ

Պուտինը նշել է Թրամփի հետ հանդիպման հնարավոր վայրը

1 րոպեի ընթերցում

Պուտինը նշել է Թրամփի հետ հանդիպման հնարավոր վայրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Արաբական Միացյալ Էմիրությունները համարել է ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպման համար հարմար վայրերից մեկը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Մենք շատ ընկերներ ունենք, որոնք պատրաստ են մեզ օգնել նման միջոցառում կազմակերպել։ Այդ ընկերներից մեկն ԱՄԷ նախագահն է։ Կարծում եմ՝ մենք կորոշենք, բայց սա կլինի միանգամայն հարմար վայրերից մեկը», - ասել է Պուտինը լրագրողներին Կրեմլում ԱՄԷ նախագահ Մուհամմադ բեն Զայեդ Ալ Նահյանի հետ հանդիպմանը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին ասել էր, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը կկայանա առաջիկա օրերին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում