Ռուսաստան

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան

1 րոպեի ընթերցում

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմադ բեն Զայեդ Ալ Նահյանը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել մայրաքաղաքի «Վնուկովո-2» օդանավակայանում: Շեյխ Մուհամմադին ուղեկցում է ներկայացուցչական պատվիրակություն: 

Ինչպես հայտնել են Կրեմլում, երկու երկրի ղեկավարները նախատեսում են քննարկել երկրների միջև բազմակողմանի համագործակցության վիճակը և հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ 

Ըստ ԱՄԷ-ի WAM լրատվական գործակալության հաղորդման՝ նախագահը մտադիր է Ռուսաստանի ղեկավարի հետ քննարկել երկկողմ համագործակցությունն առևտրի, ներդրումների և էներգետիկայի ոլորտներում:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում