Օգոստոսի 7-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

07 օգոստոս,  2025            

Պետական կառույցներ

Ժամը 10։00-ից Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում և Անգլիական այգում կշարունակվեն Ազգային երիտասարդական համաժողովի միջոցառումները։ 

Մամուլի ակումբներ

ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կկայանա «Եվրասիա» միջազգային մրցանակին նվիրված մամուլի ասուլիսը։

Մրցանակը նպատակ ունի հանրային ճանաչման և աջակցության արժանացնել այն անհատներին և կազմակերպություններին, որոնք նշանակալի ներդրում են ունեցել Եվրասիական երկրների սոցիալական, տնտեսական և միջմշակութային զարգացման, հանրային դիվանագիտության խթանման, պատմական հիշողության պահպանման և հետխորհրդային տարածքի պետությունների միջև տեղեկատվական արգելքների հաղթահարման գործում։

Մրցանակային ֆոնդը կազմում է 25 միլիոն ռուբլի: Դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 31-ը:

Մամուլի ասուլիսի ընթացքում Վերահսկիչ և Փորձագիտական խորհուրդների ներկայացուցիչները կխոսեն Մրցանակի հայեցակարգի, անվանակարգերի մասին, իսկ նախագծի մասնակիցները՝ ԱՊՀ երկրների ներկայացուցիչները, կներկայացնեն իրենց նախաձեռնությունները։

Մրցանակի հիմնադիրը «Եվրասիա» ինքնավար շահույթ չհետապնդող կազմակերպությունն է։ Մրցանակաբաշխությունը անցկացվում է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հետ համատեղ։

Մասնակիցներ՝

- Ռոսսոտրուդնիչեստվոյի ՀՀ-ում ներկայացուցչության ղեկավարի պաշտոնակատար Եկատերինա Անդրեևա։

- «Եվրասիա» միջազգային մրցանակի փորձագիտական խորհրդի անդամ Վերա Խաչատուրյան;

- բլոգեր, քաղաքական մեկնաբան, «Եվրասիա» միջազգային մրցանակի վերահսկիչ խորհրդի անդամ Օլիմ Շիրինով (Տաջիկստան);

- «Եվրասիա» միջազգային մրցանակի թեկնածուներ՝ Անի Կարապետյան, Սալթանատ Աբդիկերիմովա (Ղրղզստան):

Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:

Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–ալիքին: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։

Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։

Հայերեն Русский