Մշակույթ

Ուրալի ջազի փառատոնին կմասնակցեն երաժիշտներ Հայաստանից, Ղազախստանից և Ռուսաստանից

1 րոպեի ընթերցում

Ուրալի ջազի փառատոնին կմասնակցեն երաժիշտներ Հայաստանից, Ղազախստանից և Ռուսաստանից

Հայաստանը, Ղազախստանը և Ռուսաստանը ներկայացնող  երաժիշտները ելույթ կունենան UralTerraJazz ջազի միջազգային փառատոնում, որը կկայանա օգոստոսի 9-ին Սվերդլովսկի մարզի Կամիշլով քաղաքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ի Ուրալի տարածաշրջանային կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, դաշնակահար, կոմպոզիտոր և պրոդյուսեր Դանիիլ Կրամերը:

Փառատոնի ծրագրերի տնօրեն Իրինա Շչետնիկովան հայտնել է, որ Ուրալի բնակիչների և հյուրերի համար ելույթ կունենա նաև Արտեմ Մանուկյանը Հայաստանից։ 

«Նա իսկապես աշխարհի մեծագույն աստղերից մեկն է, թավջութակահար, որը ելույթ է ունեցել ջազի համաշխարհային աստղերի մեծ մասի հետ, մասնակցել է բազմաթիվ մեծ երաժիշտների ալբոմների ստուդիական ձայնագրություններին։ Դա մարդ է, որը բազմաթիվ սաունդթրեքներ է գրում, մասնավորապես, նրա երաժշտությունը կարելի է լսել «Կանաչ գիրքը» ֆիլմում», - ասել է Շչետնիկովան:

Այս տարի փառատոնը նվիրված կլինի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյա հոբելյանին:

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում