Ադրբեջան

Հարավային Կովկասում անօրինական աշխարհաքաղաքական ծրագրերն Իրանի կողմից կոշտ արձագանքի կարժանանան. Վելայաթի

1 րոպեի ընթերցում

Հարավային Կովկասում անօրինական աշխարհաքաղաքական ծրագրերն Իրանի կողմից կոշտ արձագանքի կարժանանան. Վելայաթի

Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին զգուշացրել է տարածաշրջանային և միջազգային դերակատարներին փորձեր չկատարել՝ վերակենդանացնելու, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի նախագիծը։ Նա ընդգծել է, որ Իրանը լուռ չի մնա իր ազգային կամ տարածաշրջանային շահերին սպառնացող որևէ վտանգի դեպքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tehran Times-ը։

Արձագանքելով, այսպես կոչված, միջանցքի ծրագիրը խթանելու նորացված ջանքերին՝ Վելայաթին զգուշացրել է, որ Հարավային Կովկասում անօրինական աշխարհաքաղաքական փոփոխություններ պարտադրելու ցանկացած քայլ կհանգեցնի Իրանի կողմից խիստ արձագանքի։

«Իրանն անտարբեր չէ իր սեփական շահերի կամ տարածաշրջանի կայունության նկատմամբ։ Ցանկացած կառավարություն՝ լինի այն տարածաշրջանից կամ դրանից դուրս, որը կփորձի կրկնել անցյալի անհաջող փորձերը, կհանդիպի Իսլամական Հանրապետության կոշտ արձագանքին», - գրել է պաշտոնյան սոցիալական ցանցերում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում