Միացյալ Նահանգներ

Պատժամիջոցները ՌԴ-ին կստիպեն նստել բանակցությունների սեղանի շուրջ. ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ

1 րոպեի ընթերցում

Պատժամիջոցները ՌԴ-ին կստիպեն նստել բանակցությունների սեղանի շուրջ. ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը կարծիք է հայտնել, որ ռուսական նավթի գնորդների համար երկրորդային պատժամիջոցներն «ակնհայտ քայլ» են ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Bloomberg-ին տված հարցազրույցում։

«Անկասկած, մարտի դաշտում խնդրի լուծում չի կարող լինել, դիվանագիտական լուծումը միակն է։ Եվ նախագահ Թրամփը պայմաններ է ստեղծում այն բանի համար, որ Ռուսաստանը նստի բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է նա։

Ուիթաքերը նշել է, որ, իր կարծիքով, երկրորդային պատժամիջոցները, «որոնք կվերաբերեն նրանց, ովքեր, գնելով ռուսական նավթ, վճարում են այս պատերազմի համար (Չինաստան, Հնդկաստան, Բրազիլիա), ակնհայտ քայլ են այն դադարեցնելու համար»։

Օգոստոսի 8-ին լրանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած վերջնաժամկետը, որից հետո ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման քայլեր չձեռնարկելու դեպքում Ռուսաստանի դեմ կսահմանվեն պատժամիջոցներ, որոնք կազդեն նաև ՌԴ առևտրային գործընկերների վրա։ Թրամփը նշել է, սակայն, որ Ռուսաստանը շատ լավ է շրջանցում պատժամիջոցները։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում