Միացյալ Նահանգներ

Ճապոնիայի բանագնացը մեկնում է Վաշինգտոն՝ վերջնականացնելու առևտրային համաձայնագիրը

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի բանագնացը մեկնում է Վաշինգտոն՝ վերջնականացնելու առևտրային համաձայնագիրը

Ճապոնիայի մաքսային հարցերով գլխավոր բանակցող Ռյոսեյ Ակազավան օգոստոսի 5-ին կայցելի Վաշինգտոն՝ ճնշում գործադրելու Միացյալ Նահանգների վրա, որպեսզի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրի կատարողական հրամանագիրը և ավտոմեքենաների համար համաձայնեցված 15% մաքսատուրքն ուժի մեջ մտնի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Ընդդիմադիր կուսակցությունները քննադատել են Ճապոնիայի կառավարությանը՝ հուլիսին ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնության հասնելուց հետո պաշտոնական փաստաթուղթ չստորագրելու համար։

Ըստ Տոկիոյի հետ համաձայնագրի՝ ճապոնական ավտոմեքենաների ներմուծման գործող մաքսատուրքերը նախկինում ընդհանուր 27,5%-ից իջեցվում են մինչև 15%։ Ճապոնական այլ ապրանքների համար նախատեսված մաքսատուրքերը նույնպես 25%-ից կնվազեն մինչև 15%։

Այցից առաջ Ակազավան խորհրդարանին հայտնել է, որ ճապոնական կողմը կհամոզվի, որ հնարավորինս շուտ ստորագրվի կատարողական հրամանագիրն ավտոմեքենաների և ավտոմոբիլային բաղադրիչների համար համաձայնեցված մաքսատուրքի վերաբերյալ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում