Աշխարհ

Եմենի ափերի մոտ գրեթե 70 միգրանտ է զոհվել նավի խորտակման հետևանքով

1 րոպեի ընթերցում

Եմենի ափերի մոտ գրեթե 70 միգրանտ է զոհվել նավի խորտակման հետևանքով

Եմենի ափերի մոտ խորտակվել է միգրանտների տեղափոխող նավ, որի հետևանքով զոհվել է տախտակամածին գտնվող 157 մարդուց առնվազն 68-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Միջադեպը տեղի է ունեցել Եմենի հարավային Աբյանի նահանգի ափերի մոտ։ Նավի խորտակման պատճառ է դարձել վատ եղանակը։

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը BBC-ին հայտնել է, որ 12 մարդու հաջողվել է փրկել, սական տասնյակ մարդիկ անհետ կորած են։ Զոհերի մեծ մասը եթովպիացիներ են։

Աֆրիկացի միգրանտներն աշխատանք գտնելու նպատակով փորձում են ծովով հասնել Եմեն, որպեսզի այնտեղից մեկնեն Սաուդյան Արաբիա և Պարսից ծոցի այլ երկրներ։

Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ 2024 թվականին այս ճանապարհով անցել է ավելի քան 60 000 միգրանտ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում