Արամ Սարգսյանի սպանության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

3 րոպեի ընթերցում

Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման կապակցությամբ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի սպանության նախապատրաստության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ գործարար Ստեփան Սամվելյանը 2025 թվականի հուլիսին նախապատրաստել է Արամ Սարգսյանի սպանությունը:

«Մասնավորապես՝ Ս.Ս.-ն Ա.Ս.-ին ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանությունը նախապատրաստելու նպատակով, չպարզված հանգամանքներում դիտավորությամբ ձեռք է բերել և իր բնակության հասցեում պահել է հանցագործության գործիք, ռազմամթերք հանդիսացող մեկ հատ գործարանային արտադրության «Ֆ-1» տեսակի մարտական ձեռքի նռնակ՝ մեկ հատ «ՈՒԶՌԳՄ» տեսակի պայթուցիչով:

Այնուհետև,  Ս.Ս.-ն մարտական նռնակի գործադրմամբ Ա.Ս.-ի սպանությունն իրականացնելու նպատակով, չկարողանալով պարզել վերջինիս բնակության հասցեն, սկսել է ուսումնասիրել Երևանում գտնվող նրա գրասենյակը, դրան հարակից հատվածները և այդ նպատակով բազմիցս այցելել է գրասենյակին հարող տարածք: Ա.Ս.-ի՝ գրասենյակում չլինելու պայմաններում, Ս.Ս.-ն իր կամքից անկախ հանգամանքներում, չի կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, իսկ հետագա գործողությունները կանխվել են, քանի որ վերջինիս մոտ գտնվող հանցագործության գործիք, ռազմամթերք հանդիսացող մարտական ձեռքի նռնակը հայտնաբերվել է ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ իրականացած Ս.Ս.-ի բնակության հասցեի խուզարկության ընթացքում:

Ս.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրիք 43-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության նախապատրաստություն) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Ստեփան Սամվելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: 

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ