Մարզեր

Սևանա լճի մակարդակը նվազել է 4 սմ-ով

1 րոպեի ընթերցում

Սևանա լճի մակարդակը նվազել է 4 սմ-ով

2025 թվականի հուլիսի 31-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 62 սանտիմետր բարձրության վրա, ինչը 4 սանտիմետրով նվազել է նախորդ տարվա նույն օրը գրանցված նիշից։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, այս տարվա հունիս հուլիս ամիսների ընթացքում ոռոգման նպատակներով Հրազդանի հունով արդեն բաց է թողնվել 101 միլիոն 546 հազար խորանարդ մետր ջուր, իսկ հունվար-հուլիս ամիսների ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 98 միլիոն 97 հազար խորանարդ մետր ջուր։ 

Սևանա լիճ թափվող գետերը գտնվում են ամառային սակավաջուր փուլում։ 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում