Կրթություն

Հայաստանի ներկայացուցիչն արծաթե մեդալի է արժանացել Բանգկոկում անցկացված «Աշխարհագրություն» առարկայի միջազգային օլիմպիադայում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ներկայացուցիչն արծաթե մեդալի է արժանացել Բանգկոկում անցկացված «Աշխարհագրություն» առարկայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի  ներկայացուցիչ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտուհի Սաթի Հայրապետյանը արծաթե մեդալի է արժանացել Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում անցկացված «Աշխարհագրություն» առարկայի 21-րդ միջազգային օլիմպիադայում:

Օլիմպիադան տեղի է ունեցել հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը, մասնակցել է 47 երկրի 179 աշակերտ. յուրաքանչյուր թիմից առավելագույնը 4 աշակերտ։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի թիմը օլիմպիադայում ներկայացել է 4 մասնակցով՝ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Սաթի Հայրապետյանը, Նարե Պողոսյանը և Հայկ Անտոնյանը,  «Այբ» դպրոցի 12-րդ դասարան աշակերտ Վահագն Ալոյանը։ 

Հայաստանի թիմը ղեկավարել են Վարդան Ասատրյանը (ՀՀ ԳԱԱ, «Քվանտ» վարժարան) և Գոռ Ալեքսանյանը (ԵՊՀ):

Օլիմպիադան անցկացվել է երեք փուլով. առաջին օր՝ տեսական առաջադրանքներ, երկրորդ օր` երկու ենթափուլերից բաղկացած դաշտային հետազոտություններ և երրորդ օր՝ մուլտիմեդիայի երկու առաջադրանքներ։

Կարդացեք հոդվածը` فارسیРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում