Հուլիսի 31-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

Հուլիսի 31-ի միջոցառումների անոնս

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 17:00-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի կունենա «Չինաստանի լեռներն ու գետերը» խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացումը։ Ցուցահանդեսը կազմակերպվել է Չինաստանի Նինբո քաղաքի թանգարանի հետ համագործակցությամբ և նվիրված է 20-րդ դարի չինական նոր փայտափորագրության ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկի` Շաո Կեպինի ստեղծագործություններին։ Շաո Կեպինի ստեղծագործություններում արտացոլված են հին Չինաստանի բնակչության տառապանքները, ինչպես նաև նոր Չինաստանի ժողովրդի կերտած նոր կյանքի պատկերը։        

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 19:00-ին «Յառաջ» կենտրոնում (Լեռ Կամսար 29, Ամերիկեան համալսարանի մոտ) կներկայացվեն ձեռնարկին առնչուող տեղեկութիւններ: Սիրով Ձեզ կը հրաւիրենք ներկայ գտնուելու Միշիկըն համալսարանի հայագիտական ամպիոնի վարիչ, փրոֆեսոր, Գէորգ Պարտագճեանի բանախօսութեան: Նիւթ՝ «Պետութիւն-եկեղեցի փոխյարաբերութիւնները հայոց պատմութեան ընթացքին»: ԳԷորգ Պարտագճեանը Հալէպի Կրթասիրաց վարժարանը աւարտելէ ետք երկրորդական ուսումը ստացած է Դամասկոսի Յոյն Կաթոլիկներու պատրիարքական դպրոցէն ներս: Արաբական պաքալորիան ստանալէ ետք աւարտած է Երեւանի պետական համալսարանի հայկական բանասիրական բաժանմունքը եւ իր հայագիտական բարձրագոյն ուսումը շարունակած է Օքսֆորտ: 1974-1987 պաշտօնավարած է Ամերիկայի Հարվարդ համալսարանը դասաւանդելով հայերէն, գրականութիւն եւ պատմութիւն: Ընտրուած է Հայաստանի Ազգային Ակադեմիայի (արտասահմանեան) անդամ: «Յառաջ» կեդրոնի պատասխանատու Անի Բրդոյեան:

Մամուլի ակումբներ

Ժամը 11:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս. «Ռուսաստանը ձեզ հետ է». մարդասիրական օգնություն՝ Արցախից բռնի տեղահանվածներին» թեմայով: «Եվրասիա» ինքնավար շահույթ չհետապնդող կազմակերպությունը և «Ռուսական հումանիտար առաքելություն» ինքնավար շահույթ չհետապնդող կազմակերպությունը «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակներում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հովանու ներքո պատրաստում են մարդասիրական օգնության նոր խմբաքանակ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար, որոնք գտնվում են Հայաստանում: Ակցիան կմեկնարկի հուլիսի 31-ին: Առաջին փուլը կիրականացվի օգոստոսին։

Հայերեն Русский

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ՊԵԿ-ը ներկայացրել է հուլիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ԱԺ հանձնաժողովների նախագահներ ընտրելու հարցի քննարկումներն ավարտվել են, հայտնի են քվեարկության օրն ու ժամը

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետ

Իսրայելի զինվորականները քրեական հետաքննություն են սկսել Գազայում երկու աղմկահարույց սպանությունների գործով