Մարզեր

Հիմնանորոգվում է Ճամբարակի համայնքապետարանի վարչական շենքը

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում է Ճամբարակի համայնքապետարանի վարչական շենքը

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են համայնքապետարանի վարչական  շենքի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 73 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է շենքի առաջին և երկրորդ հարկերի ներքին հարդարում, նոր դռների և լուսամուտների տեղադրում, սանհանգույցների, աստիճանավանդակների նորոգում, հատակի և նիստերի դահլիճի հիմնանորոգում, այլ աշխատանքներ։ 

Շինարարական աշխատանքներն իրականացված են շուրջ 80 տոկոսով։  

Ճամբարակի համայնքապետարանի վարչական շենքի երրորդ հարկը հիմնանորոգվել է 2022 թվականին՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 15 միլիոն 600 հազար  դրամ։  

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում