Ռուսաստան

8,8 մագնիտուդով երկրաշարժից հետո Ռուսաստանի և Ճապոնիայի ափերին ցունամի է հարվածել

2 րոպեի ընթերցում

8,8 մագնիտուդով երկրաշարժից հետո Ռուսաստանի և Ճապոնիայի ափերին ցունամի է հարվածել

Ռուսաստանի ափերին տեղի ունեցած 8,8 մագնիտուդով հզոր երկրաշարժից հետո ՌԴ Կամչատկայի թերակղզուն և Ճապոնիայի Հոկայդո կղզուն ցունամի է հարվածել: Կամչատկայում արձանագրվել են 3-4 մ բարձրությամբ ալիքներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

Մի քանի մարդ դիմել է բուժօգնության։ Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքում փլուզվել է մանկապարտեզի շենք, զոհեր չկան։

Իսկ Kyodo գործակալությունը հաղորդում է, որ Ճապոնիայի հյուսիսային և արևելյան հատվածներում ցունամիի ալիքների բարձրությունը հասել է մինչև 50 սմ-ի։ Ցունամիի նախազգուշացումը խաթարել է երկաթուղային և օդային հաղորդակցությունը։ Ֆուկուսիմայի վնասված ատոմակայանից դադարեցվել է վերամշակված ռադիոակտիվ ջրի բացթողումը Խաղաղ օվկիանոս։

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը նախազգուշացրել է, որ ցունամիի ալիքների բարձրությունը կարող է հասնել մինչև 3 մետրի։

Նախազգուշացոմներ են տարածվել նաև ԱՄՆ Կալիֆոռնիայի, Ալյասկայի, Հավայիի, Կանադայի Բրիտանական Կոլումբիայի նահանգի, Չինաստանի Շանհայի և Ճեծյանի նահանգների համար։ The Associated Press գործակալության հաղորդմամբ՝ Հավայիում ցածրադիր վայրերի բնակիչներին տարհանման կոչ է արվել։ 

Սա համարվում է 2011 թվականից ի վեր ամենահզոր երկրաշարժը մոլորակի վրա։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում