Մերցը հայտարարել է, որ Գերմանիան դեռ պատրաստ չէ ճանաչել Պաղեստինի պետությունը

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ երկու պետությունների լուծումը, որը հիմնված է բանակցությունների վրա, իսրայելցիների և պաղեստինցիների միջև հակամարտության դադարեցման, խաղաղության և անվտանգության հասնելու լավագույն միջոցն է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, Գերմանիայի կառավարության ղեկավարը համապատասխան հայտարարությունն արել է Բեռլինում Հորդանանի թագավոր Աբդուլլահ II-ի հետ մամլո ասուլիսի ընթացքում։

«Այնուամենայնիվ այս պահին մենք Պաղեստինի պետության ճանաչումը չենք համարում ճիշտ քայլ», - ընդգծել է Մերցը՝ նշելով, որ դա կարճաժամկետ հեռանկար է։

Այս փուլում Բեռլինը նպատակահարմար է համարում կենտրոնանալ անհետաձգելի հարցերի լուծման վրա: Ըստ Մերցի՝ խոսքը վերաբերում է հրադադարին և Գազայի հատվածում պատանդների, այդ թվում՝ Գերմանիայի քաղաքացիների ազատ արձակմանը:

Մերցը նաև նշել է պաղեստինյան արմատական իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման զինաթափման անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ ահաբեկչությունը պետք է դադարեցվի։ Մերցը նաև կարծում է, որ Իսրայելը պետք է արագ և վճռականորեն բարելավի Գազայի խաղաղ բնակչության վիճակը։

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով