Իրավունք

Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանն ու նրա եղբայրը գրավի դիմաց ազատ են արձակվել

1 րոպեի ընթերցում

Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանն ու նրա եղբայրը գրավի դիմաց ազատ են արձակվել

Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանն ու նրա եղբայրը՝ Սեյրան Դարբինյանը, ազատ են արձակվել 3 մլն դրամ գրավի դիմաց:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:

«Վանաձորի նախկին քաղաքապետ Ս.Դ–ն ու նրա եղբայրը՝ Ս. Դ–ն, ազատ են արձակվել 3 մլն դրամ գրավի դիմաց: Նրանց նկատմամբ վարչական հսկողություն ու բացակայելու արգելք է սահմանվել»,–հայտնեց Ավդալյանը:

Հայաստանի քննչական կոմիտեի նախաձեռնած քրեական վարույթի շրջանակում իրավապահները Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանին, նրա եղբորը և ևս երկու անձի ձերբակալել էին հունիս ամսին: Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 5 անձի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը): 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում