Աշխարհ

Թաիլանդը և Կամբոջան հետաձգել են զորքերի տեղակայումը սահմանին

2 րոպեի ընթերցում

Թաիլանդը և Կամբոջան հետաձգել են զորքերի տեղակայումը սահմանին

Թաիլանդի և Կամբոջայի բանակների ներկայացուցիչները բանակցությունների ժամանակ որոշում են ընդունել ժամանակավորապես հրաժարվել սահմանին զորքեր տեղակայելուց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է թաիլանդական Bangkok Post թերթը։

Բացի այդ, Թաիլանդի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ երկու կողմն էլ համաձայնել են ժամանակավոր հրադադարին, զորահավաքի դադարեցմանը և արտակարգ իրավիճակների դեպքում հաղորդակցության ուղիների բացմանը։

Կողմերը որոշել են դադարեցնել ռազմական գործողությունները մինչև երկու երկրի պաշտպանության նախարարների հանդիպումը, որը տեղի է ունենալու թաիլանդակամբոջական գլխավոր սահմանային կոմիտեի նիստի շրջանակներում, որը պլանավորված է օգոստոսի 4-ին անցկացնել Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում։

Հուլիսի 29-ին ավելի վաղ Թաիլանդի և Կամբոջայի բանակների ներկայացուցիչները հուլիսի 28-ին կնքված հրադադարի համաձայնագրի իրականացման շուրջ քննարկումներ են սկսել։

Չնայած բանակցություններին, հաղորդվում է երկու պետությունների սահմանին բախումների շարունակման մասին։ Հակամարտության մի քանի օրվա ընթացքում առնվազն 35 մարդ է զոհվել երկու կողմից, ավելի քան 300 000 մարդ տարհանվել է։

Հուլիսի 24-ի առավոտյան Թաիլանդի և Կամբոջայի սահմանին զինված բախումներ են սկսվել՝ կապված կամբոջական ականի պայթյունի հետ, որի հետևանքով տուժել է Թաիլանդի բանակի հինգ զինվոր։ Կողմերը միմյանց մեղադրել են հակամարտություն հրահրելու մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում