Միացյալ Նահանգներ

Թրամփը Սի Ծինփինի հետ գագաթնաժողովի չի ձգտում, բայց կարող է այցելել Չինաստան

1 րոպեի ընթերցում

Թրամփը Սի Ծինփինի հետ գագաթնաժողովի չի ձգտում, բայց կարող է այցելել Չինաստան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում գագաթնաժողովի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, սակայն նշել է, որ կարող է այցելել Չինաստան նրա հրավերով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է իր Truth Social հարթակում։

«Կեղծ լուրերը գրում են, որ ես ձգտում եմ «գագաթնաժողովի» Չինաստանի նախագահ Սիի հետ։ Դա ճիշտ չէ, ես ոչնչի չեմ ձգտում։ Գուցե, ես գնամ Չինաստան, բայց դա կլինի միայն նախագահ Սիի հրավերով, որն ուղարկվել է։ Հակառակ դեպքում՝ ոչ մի հետաքրքրություն», - գրել է Թրամփը։

Իր հերթին, Reuters գործակալությունը հաղորդում է, որ երկու ղեկավարների օգնականները քննարկել են նրանց միջև հնարավոր հանդիպումը, որը կարող է տեղի ունենալ այս տարի ավելի ուշ, Դոնալդ Թրամփի՝ Ասիա ուղևորության ժամանակ։

Գործակալության աղբյուրները հայտնել են, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի է ունենալու Հարավային Կորեայում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը։ 

Հուլիսի 28-ին Ստոկհոլմում մեկնարկել է ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունների երրորդ փուլը, որտեղ կարող են նաև հող նախապատրաստել երկու ղեկավարների հանդիպման համար։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում