Քաղաքականություն

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է կրկին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին

1 րոպեի ընթերցում

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է կրկին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին

Միացյալ Նահանգները պատրաստ է նոր հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս փորձի վերականգնել դրանք։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք ոչնչացրել ենք նրանց միջուկային ներուժը։ Նրանք կարող են ամեն ինչ սկսել նորից։ Եթե նրանք դա անեն, մենք կոչնչացնենք (միջուկային օբյեկտները) ավելի արագ, քան դուք կհասցնեք մատները թափ տալ։ Մենք ստիպված կլինենք դա անել», - ասել է Թրամփը Շոտլանդիայում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպումից հետո։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում