Հուլիսի 29-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

Հուլիսի 29-ի միջոցառումների անոնս

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի ասուլիսը։ Թեմա. զբաղվածության ոլորտում գործարկված նոր ծրագրեր անապահով ընտանիքիների համար։

Ժամը 15:00-ին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի շենքում (ՄՊՀ, Տիգրան Մեծի 4, 2-րդ հարկ) ՄՊՀ-ն նախաձեռնել է հերթական քննարկումը՝ 2025 թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով և հարակից օրենքներով սպառողների շահերը խախտող գործելակերպի վերաբերյալ նոր օրենսդրական փոփոխությունները տնտեսավարող սուբյեկտներին ներկայացնելու նպատակով։ Թեման՝ սպառողների շահերը խախտող գործելակերպը։ Ներկայանալ լրագրողի վկայականով։ 060 830 840, ներքին՝ 238 կամ 242:

Ժամը 19:00-ին Երևանի Կապույտ մզկիթում «Էմամ-է Րաուֆ» խումբը կբեմադրի Թազիեի թատերական ներկայացումը։ Խումբը արդեն իսկ հանդես է եկել ներկայացմամբ Փարիզում, որտեղ ջերմ ընդունելության է արժանացել։ Սա բացառիկ հնարավորություն է ծանոթանալու ո՛չ միայն ավանդական թատրոնի այս յուրահատուկ ձևին, այլ նաև վայելելու պարսկերենով հնչեցվող մեղեդիկ չափածոն։ Մուտքը ազատ է բոլոր ցանկացողների համար։ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոն, M: 094901034:

Մշակույթ

Ժամը 19:30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա «Երևան» երիտասարդական նվագախմբի՝ բեռլինյան հյուրախաղերին նախորդող համերգը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Նվագախմբի հետ ելույթ կունենա անվանի շեփորահար Սերգեյ Նակարյակովը՝ կատարելով Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտը։ Նվագախումբը նույն ծրագրով օգոստոսի 2-ին դեբյուտային համերգ է ունենալու Բեռլինի լեգենդար "Konzerthaus Berlin" համերգասրահում։ Համերգը կազմակերպում են Երևանի քաղաքապետարանն ու «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը։

Հայերեն Русский

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում