ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

3 րոպեի ընթերցում

Ավարտվել է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը : «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ ներկայացնելով մանրամասներ. 

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մ.Ա.-ն լրատվական ալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ինքը ՀՀ նախկին երկու նախագահներին բազմիցս առաջարկել է բանակում, ոստիկանությունում և ազգային անվտանգությունում պաշտոնավարող իրենց գաղափարակից գեներալների միջոցով կատարել ռազմական հեղաշրջում: 

Այսպիսով, Մ.Ա.-ն զանգվածային լրատվության միջոցներն օգտագործելով կատարել է  իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր» : 

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: 

ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Մ.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային լրատվամիջոցներով և տեղեկատվական տեխնոլոգիաներով տարածված այն կոչերի համար, որոնք, ըստ իրավապահների, ուղղված են եղել իշխանության յուրացմանն ու սահմանադրական կարգի տապալմանը։ Հունիսի 28-ին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը 2 ամսով կալանավորվել էր։ 

Հայերեն Español

Մալխաս Ամոյանն առաջին հաղթանակը տոնեց աշխարհի առաջնությունում

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը