Ռաֆիկ Դարմոյանը և Նատալյա Սարգսյանը բրոնզե մեդալակիրներ են դարձել Ծանրամարտի պատանիների ԵԱ-ում

3 րոպեի ընթերցում

Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականի անդամ, 71 կգ քաշային Ռաֆիկ Դարմոյանը երկամարտի 273 կգ արդյունքով (121 +152 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ Դարմոյանը պոկում վարժությունում բարձրացրել է 116 և 121 կգ կշռող ծանրաձողերը՝ այս վարժությունում արժանանալով արծաթե մեդալի: Հրում վարժությունում նա հաջորդաբար բարձրացրել է 143, 147 և 152 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում նա 3-րդ տեղն է զբաղեցրել:

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնության աղջիկների 63 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Նատալյա Սարգսյանը ևս դարձել է բրոնզե մեդալակիր:

Պոկում վարժությունում Սարգսյանը բարձրացրել է 77 և 81 կգ կշռող ծանրաձողերը: Հրում վարժությունում հայ մարզուհին գլխավերևում պահել է 97 կգ կշռող ծանրաձողը: ԵԱ-ի բրոնզե մեդալին նա արժանացել է երկամարտի 178 կգ արդյունքով:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 60 կգ քաշային Դավիթ Առաքելյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում է կատարել՝ հաջորդաբար բարձրացնելով 105, 110 և 113 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում Առաքելյանը դարձել է արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրել է 130 ու 133 կգ կշռող ծանրաձողերը: Երկամարտի 246 կգ արդյունքով նա զբացեցրել է 4-րդ հորիզոնականը:

Հուլիսի 26-ին մրցահարթակ են դուրս եկել 65 կգ քաշային պատանիները: Հայաստանի հավաքականի կազմում Արտուշ Գրիգորյանը պոկում վարժությունում բարձրացրել է 112 և 116 կգ կշռող ծանրաձողերը: Հրում վարժությունում Գրիգորյանը գլխավերևում պահել է 140 կգ-ն: Երկամարտի 256 կգ արդյունքով նա 6-րդ տեղն է զբաղեցրել:

Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում առաջինը մրցապայքարի մեջ են մտել 44 կգ քաշային աղջիկները: Հայաստանի հավաքականի անդամ Քրիստինե Բաբայանը երկամարտի 113 կգ արդյունքով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Պոկում վարժությունում նա բարձրացրել է 47 և 51 կգ, իսկ հրում վարժությունում՝ 57 ու 62 կգ կշռող ծանրաձողերը:

Հուլիսի 29-ին Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգա 77 կգ քաշային Մերի Աղալարյանը, հուլիսի 30-ին՝ +77 կգ քաշային Նարե Առաքելյանը, 79 կգ քաշային Կարապետ Կարապետյանը, 88 կգ քաշային Ալեն Զուրաբյանը և Հայկ Հարությունյանը: Մրցումային վերջին օրը՝ հուլիսի 31-ին, մրցահարթակ դուրս կգան 94 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը և +94 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը:

Հայերեն Türkçe

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը