Երևան

Երևանի քաղաքապետարանի միասնական GIS համակարգը միջազգային մրցանակաբաշխությանը դասվել է լավագույնների շարքում

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանի միասնական GIS համակարգը միջազգային մրցանակաբաշխությանը դասվել է լավագույնների շարքում

ԱՄՆ Սան Դիեգո քաղաքում կայացած  GIS օգտատերերի հեղինակավոր կոնֆերանսի մրցանակաբաշխությանը ներկայացված 100 հազար նախագծերից Երևանի քաղաքապետարանի միասնական GIS համակարգն ընտրվել և դասվել է 78 լավագույնների շարքում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևան քաղաքի «Կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ընկերության տնօրեն Սարգիս Մանուկյանը՝ հավելելով, որ ոլորտում առաջատար համարվող Esri-ի հիմնադիր և նախագահ Ջեք Դենջերմոնդի կողմից անձամբ է ստացել «Special Achievement in GIS» մրցանակը։

Նշենք, որ գործառույթների ավտոմատացման միջոցով ռեսուրսներ խնայելու և քաղաքացուն առավել որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով Երևանի քաղաքապետարանը ներդրել է աշխարհագրական տեղեկատվական GIS համակարգը: 

Էլեկտրոնային քարտեզն էապես պարզեցնում, ավելի հասանելի ու թափանցիկ է դարձնում քաղաքացիներին մատուցվող ծառայությունները: Այն նախատեսված է քաղաքային տնտեսության տարբեր ճյուղերի, այդ թվում՝ քաղաքաշինության և քաղաքային պլանավորման ոլորտի համար։

Ներկայում GIS  հարթակում, առցանց ռեժիմով, հավաքագրվում են տարբեր կառույցներից ու տվիչներից ստացված տվյալները: 

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում