3 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
28 հուլիս, 2025
Պետական կառույցներ
Ժամը 11:30-ին Տավուշի մարզպետարանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագրի շրջանակում տեղի կունենա աշխատանքային այց Իջևան խոշորացված համայնք, որտեղ Սերբիայի կառավարության ֆինանսավորմամբ տեղադրվում են արևային համակարգեր և նախատեսվում է կառուցել օրվա կարգավորվող ջրամբար: Այցին կմասնակցեն Հայաստանում Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Սերբիայի կառավարության կողմից և իրականացվում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ ՏԿԵ նախարարության հետ համագործակցությամբ։
Ժամը 13:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Օհանյանի, ԱՆ դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանի մամուլի ասուլիսը։ Թեմա. հուլիսի 28-ը Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրն է. սպասվող հանրային միջոցառումներն ու իրականացվող ծրագրերը։
Մշակույթ
Ժամը 11:00-ին Ջիվանու անվան աշուղական դպրոցի «Հայասրահում» (Երեւան, Ագաթանգեղոսի 3) կկայանա «Գինոսյանական օրեր» փառատոնին /Գյումրիում. պրես-պար՝ «Հայոց լեռների ոգին»/ նախորդող մամուլի և գործընկերային հանդիպում։ Հանդիպման նպատակն է միասին ստեղծել համագործակցային միջավայր՝ հայ ավանդական մշակույթը ներկայացնելու, լուսաբանելու և վերաարժևորելու համար: +374 94 15 06 09, 094 35 37 77:
Ժամը 18:00-ին Արարատի մարզի Դիմիտրով գյուղում կմեկնարկի ասորական «Շարա» կրոնական և մշակութային տոնը։ Տոնը համարվում է ասորիների ինքնության, հավատքի ու մշակութի խորհրդանիշներից մեկը։ Տոնական միջոցառումները կանցկացվեն Սուրբ Կիրիկ և Իոլիտա եկեղեցու բակում՝ սկսվելով համատեղ աղոթքով և մատաղի արարողությամբ, շարունակելով՝ ասորական մշակույթի ներկայացումներով, ավանդական երգ ու պարով և հյուրասիրությամբ։ +374 33 323313:
Ժամը 9:30-ին Երևանի քաղաքապետարանում տեղի կունենա գործակարգավարական խորհրդակցություն: