Հուլիսի 24-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

Անոնս 

24 Հուլիսի 

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 10:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի մամուլի ասուլիսը։ Թեմա. հուլիսի 24-ից մեկնարկում է ՀՀ արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության հայտագրումը:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10:00-ին Երևանի ճարտարապետության գրադարանում (Թումանյան 35գ փողոց, Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու ձախ հետնամաս) «Սոցիոսկոպ» ՀԿ-ն և «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակը հրավիրում են մասնակցելու «Հայաստանյան քաղաքացիական հասարակությունը արևմտյան և ռուսական ազդեցությունների միջև» խորագրով համաժողովին։ 

Ժամը 19:00-ին «Ալեքսանդր» հյուրանոցում (Աբովյան փող.,3/4) տեղի կունենա կանադահայ ձեռնարկատեր, բիզնես խորհրդատու և մոտիվացիոն խոսնակ, «Dedeyan Enterprises Inc.» ընկերության ղեկավար Քրիստոֆեր Դեդեյանի և կանադացի մարզիչ, նախկին առագաստանավորդ, CrossFit մարզիչ և ձեռնարկատեր Մեթյու Դյուբրիքի՝ «Մարզվիր և հաջողիր» գրքի շնորհանդեսը: Բացի հեղինակներից, շնորհանդեսին ներկա կլինեն գրքի թարգմանիչ Նանե Մանուկյանը և խմբագիր Գնել Նալբանդյանը։ Հեղինակները Հայաստան են ժամանել հատուկ շնորհանդեսի ու մեկ շաբաթյա գրքարշավի համար: +374 93 31 66 88:

Մշակույթ

Ժամը 18:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահը /Արամի 1/ ներկայացնում է «ժանսեմ կենդանի գծի վարպետը» խորագրով ցուցահանդեսը:

Ժամը 18:30-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կկայանա «Պարույր Դավթյան. Դավթյան Պարույր» անհատական ցուցադրության հանդիսավոր բացումը:

Սպորտ 

Ժամը 12:00-ին Բալահովիտում՝ Mig Motor ՍՊԸ տարածքում տեղի կունենա Սաքունց եղբայրների կողմից իրականացվող նոր Գինեսի ռեկորդի պաշտոնական փորձը՝ մեկ մատով քաշելու են մոտ 54 տոննա ընդհանուր քաշ ունեցող 3 բեռնատար մեքենա։ Սա բացառիկ հնարավորություն է՝ վերապրելու և լուսաբանելու համաշխարհային նշանակության մի իրադարձություն, որտեղ հայ մարզիկները իրենց ուժով ու համառությամբ հերթական անգամ ներկայացնում են մեր երկրի անունը միջազգային հարթակին։ Իրադարձության ընթացքում նախատեսվում են՝ բաց լուսաբանում, զանգվածային տեսանկարահանումներ, հարցազրույցների հնարավորություն մարզիկների և կազմակերպիչների հետ: Սաքունց եղբայրներ թիմ, +374 95 111 018:

Հայերեն Русский

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ՊԵԿ-ը ներկայացրել է հուլիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ԱԺ հանձնաժողովների նախագահներ ընտրելու հարցի քննարկումներն ավարտվել են, հայտնի են քվեարկության օրն ու ժամը

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետ

Իսրայելի զինվորականները քրեական հետաքննություն են սկսել Գազայում երկու աղմկահարույց սպանությունների գործով