Թրամփը համաձայնագիր է կնքել Ճապոնիայի հետ. ավտոարտադրողների բաժնետոմսերի գինն աճել է

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առևտրային համաձայնագիր է կնքել Ճապոնիայի հետ, համաձայն որի օգոստոսի 1-ից ճապոնական բոլոր ապրանքների, այդ թվում՝ ավտոմեքենաների նկատմամբ կգործեն 15% մաքսատուրքեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Նոր պայմանավորվածությունները տարածվում են նաև Ճապոնիայի ավտոարդյունաբերության ոլորտի վրա, որը կազմում է ԱՄՆ արտահանումների մեկ քառորդից ավելին. գործող 25% մաքսատուրքերը կնվազեցվեն մինչև 15%։

Դրա դիմաց Տոկիոն ԱՄՆ-ում 550 միլիարդ դոլարի չափով ներդրումներ կանի և վարկեր կտրամադրի։ Ճապոնիան նաև կավելացնի ԱՄՆ-ից գյուղատնտեսական ապրանքների գնումները։

Հայտարարության արդյունքում Ճապոնիայի Nikkei ֆոնդային ինդեքսը բարձրացել է ավելի քան 3%-ով՝ հասնելով տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշին, ինչը հիմնականում պայմանավորված է ավտոարտադրողների բաժնետոմսերով, որոնց թվում Toyota-ի բաժնետոմսերի գինն աճել է ավելի քան 14%-ով, իսկ Honda-ինը՝ գրեթե 12%-ով։ 

«Ես հենց նոր ստորագրեցի պատմության մեջ ամենախոշոր առևտրային համաձայնագիրը Ճապոնիայի հետ։ Սա շատ հուզիչ ժամանակաշրջան է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, հատկապես, այն փաստի առումով, որ մենք միշտ կշարունակենք հիանալի հարաբերություններ ունենալ Ճապոնիայի հետ», - գրել է Թրամփն իր Truth Social հարթակում։

Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան, որն ըստ տեղական լրատվամիջոցների՝ շուտով հրաժարական կտա ընտրություններում կրած պարտության պատճառով, ողջունել է ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը։ Նա նշել է, որ դա ԱՄՆ-ի հետ առևտրային ավելցուկ ունեցող երկրների շրջանում մաքսատուրքերի ամենացածր ցուցանիշն է։

Իսկ ԱՄՆ-ի ավտոարտադրողները դժգոհ են համաձայնագրից։ Նրանք մտահոգություն են հայտնել առևտրային այս ռեժիմի վերաբերյալ, որով կրճատվում են Ճապոնիայից ավտոմեքենաների ներմուծման մաքսատուրքերը, մինչդեռ Կանադայում և Մեքսիկայում իրենց գործարաններից և մատակարարներից ներմուծման մաքսատուրքերը մնում են նույնը՝ 25%:

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն