ԱՄՆ նախագահը հավանական է համարել առաջիկայում Չինաստան այցը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ մոտ ապագայում կարող է այցելել Չինաստան։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այդ մասին նա հայտարարել է Սպիտակ տանը իր ֆիլիպինցի գործընկեր Ֆերդինանդ Մարկոս կրտսերի հետ հանդիպման ժամանակ։

«Չինաստանի նախագահն ինձ հրավիրել է Չինաստան, և մենք, հավանաբար, դա կանենք ոչ այնքան հեռավոր ապագայում», - նշել է Թրամփը՝ հավելելով, որ շուտով որոշում կկայացնի այդ հարցի վերաբերյալ։

 

Հայերեն Français Русский