Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

23 հուլիս,  2025            

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 08:00-ին, 10:00-ին, 11:00 և 12:00-ին Մատենադարանի մոտից կմեկնեն «Սևան» փառատոնային քաղաք, որտեղ ժամը 11:00-ին, Գեղարքունիքի մարզի Դարանակ բնակավայրի հարևանությամբ՝ «Սևան» փառատոնային քաղաքում (Sevan festival City) Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» (SIGMA) ծրագիրը, «Թվային գյուղատնտեսության հայկական ինստիտուտ» (AI4DA) հիմնադրամը և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը հրավիրում են լուսաբանելու «Sevan Agritech Summit 2025» միջազգային գագաթնաժողովի բացման արարողությունը: Միջոցառումը կշարունակվի մինչև հուլիսի 26-ը: Վերադարձ՝ 19:00-ին, 21:00-ին, 23:00-ին և 00:00-ին: Միջոցառման օրերին գործելու է «ggShuttle» ծառայությունը, որն իրականացնելու է երկկողմանի կանոնավոր փոխադրումներ: «ggShuttle»-ի մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ օգտվելով gg ծառայության հավելվածից: «ggShuttle»-ի միջոցով իրականացված փոխադրումների վճարը կփոխհատուցվի կտրոնը ներկայացնելու դեպքում: Իրականացվելու են նաև կանոնավոր անվճար փոխադրումներ YoHealth-ի բրենդավորված ավտոբուսներով (համապատասխան հավելվածից օգտվելու դեպքում): (SIGMA) ծրագիր, +374 33 927200:

Մշակույթ

Ժամը 17:30-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի այգում (Զարոբյան 20) Մշակույթի զարգացման հիմնադրամը հրավիրում է մասնակցելու ջերմ երեկոյին: Երեկոյի ընթացքում կներկայացվեն հիմնադրամի ընթացիկ նախաձեռնությունները և առաջիկա ծրագրերը։ Միջոցառումը կուղեկցվի հյուրասիրությամբ և ստեղծագործական ներկայացմամբ՝ Ավետիք Իսահակյանի «Աբու Լալա Մահարի» ստեղծագործության ժամանակակից գեղարվեստական մեկնաբանությամբ։ 

Ժամը 18:00-ից Հայաստանի պատմության թանգարանում (Հանրապետության հրապարակ 4) կգործի «Դեղին գետի հիշողությունը» խորագիրը կրող միջազգային, ժամանակավոր ցուցադրությունը: Ցուցադրությունը կազմակերպվում է Հայաստանի պատմության թանգարանի, Չինաստանի Շանսի թանգարանի և «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի համագործակցության շնորհիվ։ Առաջին անգամ Շանսի թանգարանից կներկայացվի 50-ից ավել բրոնզեդարյան բնօրինակ հնագիտական արժեքավոր նեֆրիտե առարկաների հավաքածու։ 055 520691:

Հայերեն Русский

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում