Հայաստանում հարցվածների 49 տոկոսը հայտնել է, որ կողմ կքվեարկի Եվրամիությանը Հայաստանի անդամակցությանը

2 րոպեի ընթերցում

Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած սոցիոլոգիական հարցման մասնակիցների 49 տոկոսը հայտարարել է, որ կողմ կքվեարկի Եվրամիությանը Հայաստանի անդամակցությանը, եթե այդ հարցով հանրաքվեն անցկացվի առաջիկա կիրակի։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցին՝ եթե առաջիկա կիրակի անցկացվեր Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հանրաքվեն, ինչպե՞ս կքվեարկեիք, հարցվածների 49 տոկոսն ասել է, որ կողմ կքվեարկեր, 15 տոկոսն ասել է, որ կքվեարկեր դեմ, 31 տոկոսը չէր մասնակցի քվեարկությանը, իսկ 5 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։ 

Հարցվածների 37 տոկոսը կարծիք է հայտնել, որ Եվրամիությանն անդամակցելու հիմնական առավելությունն անվտանգության ամրապնդումն է, 18 տոկոսն այն կարծիքին է, որ հիմնական առավելությունը տնտեսության հզորացումն է։ Հարցվածների 10 տոկոսի կարծիքով՝ Եվրամիությանն անդամակցելու հիմնական առավելությունը երկրի զարգացումն է, 5 տոկոսը հիմնական առավելություն է համարել վիզաների ազատականացումը, 5 տոկոսը՝ ժողովրդավարության զարգացումը, 4 տոկոսը՝ խաղաղությունը, 2 տոկոսը՝ ռուսական ազդեցության թուլացումը, 2 տոկոսը՝ ավելի լավ ապագան, 1 տոկոսը՝ քաղաքակիրթ երկրների միանալը, 1 տոկոսը՝ աշխատատեղերի ստեղծումը։ Հարցվածների 6 տոկոսը նշել է այլ առավելություններ, 2 տոկոսը նշել է, որ ոչ մի առավելություն չկա, իսկ 8 տոկոսը հրաժարվել կամ դժվարացել է հարցին պատասխանել։ 

Հարցումն անցկացվել է 2025 թվականի հունիսի 16-26-ն ընկած ժամանակահատվածում՝ հեռախոսային հարցման մեթոդով։ 

Հարցումն անցկացվել է 18 տարին լրացած 1505 Հայաստանի քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց շրջանում։ 

Նշվում է, որ սխալի միջակայքը չի գերազանցում ±2.5 տոկոսային կետն ամբողջ ընտրանքի համար։ 

Հայերեն العربية English Español Русский 中文

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին