Աշխարհ

ԵՄ-ն մտադիր է բարձրացնել կարճաժամկետ վիզա չունեցող զբոսաշրջիկների համար մուտքի վճարները

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն մտադիր է բարձրացնել կարճաժամկետ վիզա չունեցող զբոսաշրջիկների համար մուտքի վճարները

Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է եռապատկել ETIAS համակարգի շրջանակում ԵՄ երկրներ ճանապարհորդելու թույլտվության վճարը՝ դրա համար սահմանելով 20 եվրո։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։ 

Առանց վիզայի ճանապարհորդությունը հասանելի կլինի 2026 թվականի վերջին եռամսյակից՝ Եվրոպական ճանապարհորդական տեղեկատվության և թույլտվության համակարգի (ETIAS) միջոցով դեպի 30 եվրոպական երկրներ, մասնավորապես՝ ԵՄ բոլոր անդամ պետություններ՝ բացառությամբ Իռլանդիայի, ինչպես նաև Իսլանդիա, Նորվեգիա, Լիխտենշտեյն և Շվեյցարիա։

ETIAS-ի թույլտվությունը պահանջվում է այս երկրներում կարճաժամկետ (մինչև 90 օր) մնալու համար վիզայից ազատված երկրների՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Բրազիլիակի և Ավստրալիայի քաղաքացիների համար։ ETIAS վճարներից ստացված միջոցները կփոխանցվեն ԵՄ բյուջե։

Այժմ դիմորդների համար առանց վիզայի մուտքի վճարը կազմում է 7 եվրո: Բացառություն է արվում դիմումի ներկայացման պահին 18 տարեկանից փոքր կամ 70 տարեկանից բարձր անձանց համար: Այնուամենայնիվ Եվրոպական հանձնաժողովն այժմ մտադիր է գրեթե եռապատկել վճարը՝ բյուջե լրացուցիչ միջոցներ ներգրավելու համար:

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում