Հուլիսի 22-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

22 հուլիս,  2025            

Պետական կառույցներ

Ժամը 10:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Բաղրամյան 24, 1-ին հարկ) կմեկնարկի «Լուծումներ համագործակցության միջոցով» խորագրով «Գոտի և ճանապարհ» թանգարանային միջազգային կոնֆերանսը։ Կոնֆերանսի նպատակն է թանգարանային ոլորտում խթանել նորարարությունը և համագործակցությունը։ Կոնֆերանսին կմասնակցեն Չինաստանի, Վրաստանի, Հայաստանի թանգարանների, Իրանի Մշակույթի կենտրոնի, Չինաստանի մշակույթի ժառանգության ազգային բյուրոյի, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների մասնագիտական և գիտական շրջանակների ներկայացուցիչներ, փորձագետներ: Չինաստանի և Հայաստանի թանգարանների և ինստիտուտների միջև կկնքվեն համագործակցության հուշագրեր: ՀՀ ԳԱԱ

Մամուլի ակումբներ

Ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում (Մյասնիկյան 1/6, IQ բիզնես կենտրոն, 2-րդ հարկ) տեղի կունենա Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի ասուլիսը։ Թեմա՝ ԽԱՊԿ 2025թ. երկրորդ եռամսյակի զեկույցը՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին։

Մշակույթ

Ժամը 19:30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Սիմֆոնիկ ֆոլկ» աննախադեպ նախագծի համաշխարհային պրեմիերան, որի շրջանակում հնարավորություն կլինի վայելելու անվանի երաժշտական պրոդյուսեր Սէրուժ Պաղտասարեանի (C-Rouge) հայկական ժողովրդական երգերի մշակումները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Համերգը կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը։ Գործիքավորումը՝ Մարտին Ուլիխանյանի։ Համերգին կմասնակցեն նաև Երևանի պետական կամերային երգչախումբը, «Կամերտոն» վոկալի ստուդիան։ Համերգն անցկացվում է Համազգայինի ուսանողական հավաքի (Ֆորումի) աջակցությամբ։

Հայերեն Русский

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ՊԵԿ-ը ներկայացրել է հուլիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ԱԺ հանձնաժողովների նախագահներ ընտրելու հարցի քննարկումներն ավարտվել են, հայտնի են քվեարկության օրն ու ժամը

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետ

Իսրայելի զինվորականները քրեական հետաքննություն են սկսել Գազայում երկու աղմկահարույց սպանությունների գործով