Հուլիսի 21-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

Պետական կառույցներ

Ժամը 9։30 Երևանի քաղաքապետարանում տեղի կունենա գործակարգավարական խորհրդակցություն

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10:00-ին Սևանա լճի ափին՝ Sevan Startup Summit-ի շրջանակում կկայանա «Էներգետիկ անցման և ձեռներեցության» համաժողովի (ETES 25) բացումը, որը կազմակերպում է Shtigen Group-ը՝ Startup Armenia Foundation-ի հետ համագործակցաբար։ Այս տարվա ծրագրում ներառված է վեց թեմատիկ քննարկում։ Համաժողովին կմասնակցեն ինչպես պետական, այնպես էլ մասնավոր սեկտորի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի առաջատար փորձագետներ ոչ միայն Հայաստանից, Գերմանիայի արևային ասոցիացիայի (GSA), NDC Partnership-ի, Համաշխարհային բանկի, Վրաստանի վերականգնվող էներգետիկայի զարգացման ասոցիացիայի (GREDA) և այլ հեղինակավոր կառույցների ղեկավարներ ու ներկայացուցիչներ։ Shtigen Group:

 

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Որքանո՞վ են մարդակենտրոն քրեակատարողական հիմնարկները Հայաստանում» թեմայով: Այս քննարկմամբ կամփոփվի «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում իրականացված քննարկումների շարքը: Բանախոսներ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետի տեղակալ Հովհաննես Ղուկասյան, «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ ղեկավար Նարե Հովհաննիսյան:

 

Մշակույթ

Ժամը 19:00-ին «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում Հայաստանի գրողների միության հովանավորությամբ կկայանա հրապարակախոս եւ գործարար Կիրակոս Գույումճեանի (Քուեթ) «Յուշագրական պատառիկներ» գրքի շնորհանդեսը: 

 

Հայերեն Русский

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում